«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց Մադրիդի «Ռեալին» և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց Մադրիդի «Ռեալին» և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան խաղում «քաղաքաբնակները» գրեթե ողջ հանդիպման ընթացքում ունեին խաղային լուրջ առավելություն և «արքայական» ակումբին ջախջախեցին 4:0 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Բերնարդու Սիլվան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուլիան Ալվարեսը, իսկ Էդեր Միլիտաոն գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:1 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որի շրջանակում հունիսի 10-ին կմրցի իտալական «Ինտերի» դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում