Հունգարիան չի հաստատի Ուկրաինային օգնելու եվրոպական հատկացումները

Հունգարիան չի հաստատի Ուկրաինային օգնելու եվրոպական հատկացումները

Բուդապեշտն հայտարարել է, որ չի հաստատի ԵՄ-ի որևէ աջակցություն Ուկրաինային, որը պահանջում է միաձայնություն, ներառյալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Կիևը հունգարական բանկին չի հեռացրել «միջազգային պատերազմի հովանավորների» ցուցակից: Այս մասին գրել է Euronews-ը։

Չորեքշաբթի օրը Հունգարիան հաստատել է, որ արգելափակում է 500 միլիոն եվրոյի հատկացումը՝ Ուկրաինային զենք տրամադրող անդամ երկրներին փոխհատուցելու համար, քանի որ պատերազմից տուժած երկիրը հունգարական բանկը ներառել է «պատերազմի միջազգային հովանավորների» ցուցակում։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն չորեքշաբթի օրն իր ավստրիացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Վիեննայից ասել էր, որ այդ քայլը «սկանդալային և անընդունելի» է և Հունգարիայի նկատմամբ Ուկրաինայի կառավարության «աճող թշնամական» դիրքորոշման վերջին օրինակն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում