Մայիսի 20-ին Երևանում կկայանա AiRevolution համաժողովը
18/05/2023 01:26
![Մայիսի 20-ին Երևանում կկայանա AiRevolution համաժողովը](https://times.am/v3/wp-content/uploads/2023/05/ai-revolution-1-e1684358786450-1024x502.webp)
Նմանատիպ
Երևանում մայիսի 20-ին կկայանա AiRevolution «Արհեստական բանականությունը բիզնեսում» թեմայով համաժողով։ Միջոցառման մուտքն անվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։ Կոնֆերանսի կազմակերպիչը Be Automated-ն է։
Կոնֆերանս-ցուցահանդեսը հնարավորություն կտա ծանոթանալու արհեստական բանականությունը սեփական բիզնեսում կիրառելու գործիքներին։ Ոլորտի առաջատար մասնագետները կբացահայտեն արհեստական բանականության ժամանակակից կիրառությունը հայկական շուկայում և կքննարկեն հեռանկարները։
Մասնակիցները կծանոթանան, թե ինչպես այն կիրառել բիզնեսում, կրթությունում, առողջապահությունում, մարքեթինգում, ծառայություններում, պետական կառավարման ոլորտներում և այլն։ Ոլորտի նորարարությունները կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում