26.1 C
Yerevan

Instagram-ում հնարավոր կդառնա գրառումները մեկնաբանել GIF-երով

Նմանատիպ

ՀՀ-ում օտարերկյա ուղղակի ներդրումները կազմել են մոտ 1 մլրդ. դոլար

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է...

UCOM-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2․99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում

«Յուքոմ» ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդներն այսուհետ կարող...

Դրամի փոխարժեք․ Մայիսի 30

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 30-ի...

Instagram-ում շուտով հնարավոր կլինի գրառումներին պատասխանել GIF-երով։ Այս մասին Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ Instagram Channels-ում վերջերս տեղի ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է հարթակի ղեկավար Ադամ Մոսերին։

Ինչպես նշում է Engadget.com-ը, երբ նոր գործառույթը հասանելի լինի, օգտատերերը կկարողանան ուրիշների գրառումները մեկնաբանել Giphy-ի անիմացիոն GIF-ներով: Այնուամենայնիվ, դեռ ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե երբ նոր ֆունկցիան հասանելի կլինի։

Դժվար է ասել, թե արդյոք այս նորությունը կուրախացնի օգտատերերին։ Այլ հարթակների (օրինակ՝ Facebook-ի) օգտատերերից շատերը սովորաբար նյարդայնանում են, երբ իրենց գրառումների տակ հայտնվում են անիմացիոն պատկերների շարք։ Մյուս կողմից՝ շատ օգտատերերը սիրում են մեկնաբանել նման անիմացիաներով, քանի որ դա ավելի հեշտ է, քան ճիշտ բառեր ընտրելը։

Մոսերին նաև հաստատել է, որ շուտով կլինեն ավելի շատ թարմացումներ: Մասնավորապես, Reels ծառայությունը կբարելավի երաժշտության բառերի աջակցությունը, որը հիմնված կլինի ենթագրերի ստեղծման՝ արդեն գոյություն ունեցող ծառայության վրա (ներդրվել է 2021-ին)։ Ակնկալվում է, որ էկրանի ներքևում կհայտնվի ժամանակացույց, որը թույլ կտա ավելի ճշգրիտ սինխրոնացնել տեքստը և աուդիոն:

spot_imgspot_img