Ուկրաինայի ԶՈւ դրոնն արկ է նետել Կուրսկի մարզի Սուջա անցակետի վրա

Ուկրաինայի ԶՈւ դրոնն արկ է նետել Կուրսկի մարզի Սուջա անցակետի վրա

Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքն արկ է նետել Կուրսկի մարզի Սուջա մեքենաների անցակետի վրա, որը 200 մետր է հեռու Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից, երկու սահմանապահներ բեկորային վնասվածքներ են ստացել։ Այս մասին տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։

Ալիքի տվյալներով՝ սա տեղի է ունեցել մայիսի 17-ին, ժամը 19.30-ին մոտ։ Անօդաչուն թռել է Ուկրաինայի տարածքից։ Աննշան վնասվածքներ ստացած սահմանապահները հոսպիտալացվել են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում