Հուսով ենք՝ բանակցությունները կհանգեցնեն հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նմանատիպ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, հայտնում է «Բելտա»-ն։
Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ պարբերաբար բանակցություններ են ընթանում. օրերս Եվրոպայում կայացել է հերթական փուլը:
«Գոհունակությամբ նշվել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմանները՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի», – ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
ԱՊՀ ստեղծման մասին այս համաձայնագրում ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա։
«Մենք հուսով ենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Եվ երկրները հետագայում կանցնեն սահմանազատման», – ասել է Թասմաղամբետովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում