Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-6 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով
18/05/2023 15:36
Նմանատիպ
Հանրապետության տարածքում`
Մայիսի 18-ի և 19-ի ցերեկը, 22-23-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 18-19-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-23-ը՝ նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-6 աստիճանով, 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում
Մայիսի 18-ի ցերեկը, 19-ին, 22-23-ը հնարավոր է, 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում