ԱՄՆ-ն Ուկրաինային 5 ամիս ժամանակ է տվել. Financial Times

ԱՄՆ-ն Ուկրաինային 5 ամիս ժամանակ է տվել. Financial Times

Ուկրաինային Արևմտյան դաշնակիցների աջակցությունը կտևի ևս հինգ ամիս, ինչը Կիևին վերջին հնարավորությունն է ընձեռում հակամարտությունում բեկում մտցնելու համար:

Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների։

Ըստ պարբերականի՝ եվրոպացի պաշտոնյաներն անհանգստացած են, որ Կիևին աջակցությունը կարող է դադարեցվել ԱՄՆ ընտրությունների պատճառով։

Նրանց կարծիքով, հինգ ամիս հետո Արեւմուտքը չի կարողանա նույն մակարդակով աջակցել Ուկրաինային։

«Մենք չենք կարող հավերժ պահպանել օգնության նույն մակարդակը», – Financial Times-ին ասել է բարձրաստիճան պաշտոնյան՝ մատնանշելով, որ ներկայիս մակարդակի աջակցությունը կարող է տրամադրվել մեկ կամ երկու տարի, բայց ոչ ավելին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում