ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա դաշինքի անդամ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա դաշինքի անդամ. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է կազմակերպության անդամ դառնա։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Der Spiegel հրատարակությանը տված հարցազրույցում։

«Ես չեմ կարող գուշակել պետությունների և կառավարությունների ղեկավարների որոշումները, բայց մի բան հստակ է՝ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա դաշինքի անդամ», – մեջբերում է ТАСС գործակալությունը Ստոլտենբերգի խոսքերը։

Նա հավելել է, որ անդամ երկրները դա արդեն ընդգծել են անցյալ տարի անցկացված գագաթնաժողովում և հաստատել են դեկտեմբերին:

«Սակայն այժմ կենսականորեն կարևոր խնդիրը Կիևին օգնելն է ռազմական հակամարտությունում», – ամփոփել է Ստոլտենբերգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում