Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը
19/05/2023 12:27

Նմանատիպ
Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվում է ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բայրամովը մայիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։
Այսօր Մոսկվայում նախատեսված է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում