Խաղաղ օվկիանոսում հզոր երկրաշարժի պատճառով ցունամիի վտանգ է առաջացել
19/05/2023 13:15
Նմանատիպ
Այսօր առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ, առկա է ցունամիի սպառնալիք: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆիջիից դեպի հարավ-արևմուտք, Նոր Զելանդիայից՝ հյուսիս և Ավստրալիայից՝ արևելք:
Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը կարծում է, որ Վանուատուում հնարավոր են մինչև 3 մետր բարձրությամբ ալիքներ, մակընթացության մակարդակից մինչև 1 մետր բարձրությամբ ալիքներ հնարավոր են Ֆիջիում, Նոր Կալեդոնիայում, Կիրիբատիում և Նոր Զելանդիայում:
Նոր Զելանդիայի Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը դեռևս գնահատում է ցունամիի առաջացման հավանականությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում