Բախմուտի ուղղությամբ կատաղի մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ՊՆ

Բախմուտի ուղղությամբ կատաղի մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինացի զինվորականները շարունակում են առաջխաղացումը Բախմուտի մերձակայքում գտնվող տարածքներում։ Սակայն տարածքների ազատագրումը հեշտ չէ, ռուսական զորքերը փորձում են վերականգնել կորցրած դիրքերը։

Ինչպես գրում է РБК-Украина-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։ Նա նշել է, որ Բախմուտի ուղղությամբ կատաղի մարտերը շարունակվում են, և ուկրաինացի զինվորականների առաջխաղացումը հեշտ չէ, քանի որ ռուսական զորքերը մեծ թվով ուժեր են կենտրոնացրել։

«Դուք պետք է հասկանաք այս առաջխաղացման արժեքը: Այնտեղ մարտական առաջադրանքներ կատարելը շատ դժվար է, քանի որ հակառակորդը կենտրոնացրել է իր ուժերի ահռելի ծավալը: Եվ փաստորեն, այնտեղ ամեն մետրը նման է այն վայրերում, այլ պայմաններում 10 կմ առաջխաղացման»,- ընդգծել է փոխնախարարը։

«Ինչ վերաբերում է բուն Բախմուտին, մարտերի մեծ մասն այժմ ընթանում է հարավ-արևմտյան հատվածում: Բայց մենք այս պահի դրությամբ վերահսկում ենք այս հատվածը, և հակառակորդը չի կարողանում իրականացնել իր ծրագրերը: Այսինքն՝ հարձակումները շարունակվում են»,- ընդգծել է Մալյարը։

Ավելի վաղ գերմանական Bild թերթը գրել էր, որ ընդամենը մի քանի օր կամ նույնիսկ ժամեր անց ուկրաինական Բախմուտ քաղաքը կգրավվի և կհայտնվի ռուսական ուժերի լիակատար վերահսկողության տակ։

«Ավելի քան ութ ամիս կատաղի մարտերից հետո նախկինում 70,000 բնակչություն ունեցող Բախմուտ քաղաքի ամբողջական գրավմանը մնացել են հաշված օրեր կամ նույնիսկ ժամեր»,- գրել էր Bild թերթը՝ հավելելով, որ «Բախմուտն այժմ 99 տոկոսով ռուսների ձեռքում է»:

Նշվում է, որ Ուկրաինայի հսկողության տակ է մնում քաղաքի արևմտյան մասի ծայրամասային փողոցի միայն վերջին կողմը։ Ուկրաինայի Զինված ուժերը վերահսկում են 20 տուն։ Պարբերականը նշում է, որ Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պլանը փոխվել է։ Եթե նախկինում քաղաքը պահելու խնդիր կար, ապա հիմա այլ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում