21.1 C
Yerevan

Սարսանգի ջրամբարում ջուրը գրեթե հասել է մեռյալ կետին

Նմանատիպ

Ոստիկանները կստանան մինչև 190 հազար դրամ հավելավճար

Կառավարությունը սահմանեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Կառավարության հերթական նիստին...

16 տարեկանները անձնագիր ստանալու համար պետք է վճարեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց...

Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի...

Քանի որ Սարսանգի ելքի բաղադրիչներից է նաեւ ստորերկրյա ջրերի  սնուցումը եւ դրանց ելքերը բնական աղբյուրների տեսքով, ապա Թարթառ գետի հովտում, Սարսանգի ջրամբարի հայելու նիշից ցածր գտնվող բնակավայրերը եւ գյուղատնտեսական նշանակության հողահանդակները  արագորեն զրկվում են ջրային պաշարներից: Այդ նիշից ցած գործող բոլոր ջրաղբյուրների ելքերը նվազել են, որոշներն էլ ցամաքել, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակը՝ իջել:

Որպես առաջնահերթ խնդիր բնակչությանը հասցված եւ հասցվելիք վնասներն են թվարկված Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի տարածած  հայտարարության մեջ:

«Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաեւ ջրային ֆաունայի  եւ ֆլորայի կորստի  առավելագույն ռիսկերի: Վտանգվել են նաեւ ջրամբարի ափերին բնակվող Արցախի Հանրապետության բույսերի եւ կենդանիների «Կարմիր գրքի» ցանկերում ընդգրկված մի շարք տեսակներ: Խոսքն ավելի քան բուսատեսակի մասին է. Արցախի ջրերում տարածված 17 տեսակ ձկներից 12-ը կամ 70,5 տոկոսը գտնվում է Սարսանգի ջրամբարում:

Ջրի ծավալի այսպիսի կրճատումը կտրուկ բարձրացրել է  ձկների խտությունը եւ  եւ որպես հետեւանք ինչպես նվազեցրել է կեր հայթարթելու հնարավորությունը, այնպես էլ մեծացրել ինքնաթունավորման ռիսկերը, ինչը կարճ ժամկետում հանգեցնելու է ձկների մեծամասշտաբ անկման:

Այստեղ են գտնվում նաեւ Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակի չափորոշիչներով կրիտիկական  վիճակում գտնվող  մի շարք սողուններ, կաթնասուններ եւ թռչուններ, որոնք եւս ջրամբարում ջրի կտրուկ եւ նման  ծավալով պակասելու հետեւանքով այս տարածքում հայտնվել են ոչնչացման եզրին: Սարսանգի ջրամբարի տարածքը հանդիսանում է մի շարք քոչող եւ չվող թռչունների միգրացիայի խաչմերուկ եւ ջրի ծավալի նման կտրուկ ու աննախադեպ անկումը հանգեցրել է նաեւ այդ թռչնատեսակների որոշակի կորստի եւ միգրացիոն ուղիների փոփոխության»,-ասված է բնապահպանության կոմիտեի հաղորդագրության մեջ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ոստիկանները կստանան մինչև 190 հազար դրամ հավելավճար

Կառավարությունը սահմանեց ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Կառավարության հերթական նիստին...

16 տարեկանները անձնագիր ստանալու համար պետք է վճարեն

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց...

Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի...