25.1 C
Yerevan

Երևանում մայիսի 19-ին մեկնարկեց Yerevan Tech Forum-ը

Նմանատիպ

Դրամի փոխարժեք և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ

Հունիսի 2-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի...

Ինչպե՞ս երկարացնել iPhone-ի մարտկոցի կյանքի տևողությունը

iPhone-ի մարտկոցի կյանքը երկարացնելու համար օգտատերերը սարքի կարգավորումներում պետք...

ԱՄՆ-ը կարողացավ խուսափել դեֆոլտից

ԱՄՆ Սենատն ընդունել է պետական պարտքի մակարդակը բարձրացնելու օրինագիծը։...

Երևանում մայիսի 19-ին մեկնարկեց Yerevan Tech Forum-ը, որի նպատակն է համախմբել  գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու թվային փոխակերպման միտումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  բացման արարողությանը մասնակցել և ելույթի խոսքով հանդես են եկել Skill Event Marketing Company-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաև Telcell ընկերության կոմերցիոն տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Yerevan Tech Forum-ը փորձագիտական հարթակ է, որը համախմբում է գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու բիզնեսի արդի թեմաները: Նախորդ տարի ֆորումն անցկացվել է «Բիզնեսը փոխակերպվող աշխարհում. Սպառնալիքներ և Հնարավորություններ» թեմայով։

Այս տարի միջոցառումն անցկացվեց «Թվային փոխակերպում: Առաջխաղացման ռազմավարություններ» խորագրով, որին ելույթ ունեցան միջազգային խոսնակներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Մեծ Բրիտանիայից:

Ծրագրում նախատեսված էին պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով. հանրային հատվածի թվային փոխակերպում. կառուցելով կայուն ապագա և առաջնորդությունը թվային փոխակերպման գործընթացում։

Այս տարի ֆորումն ուներ նաև երկրորդ բեմ, որտեղ ելույթ ունեցան ՀՀ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներն ու առաջին դեմքերը: Խոսեցին թվային աշխարհի ամենատարբեր թեմաներից. Կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, IoT և 5G ցանցեր, բլոկչեյն և այլն:

Միջոցառման երկրորդ օրը՝ մայիսի 20-ին, կանցկացվի WORLD’s TOP SPEAKERS IN ARMENIA պրեմիում միջոցառումը` Porsche, BMW, Lamborghini UK-ի նախկին գործադիր տնօրեն, սերիական գործարար և հեղինակ Քևին Գասքելի մասնակցությամբ։

Խոսնակը կանցկացնի «Inspired Leadership & Business Transformation» թեմայով մաստեր կլաս:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Դրամի փոխարժեք և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ

Հունիսի 2-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի...

Ինչպե՞ս երկարացնել iPhone-ի մարտկոցի կյանքի տևողությունը

iPhone-ի մարտկոցի կյանքը երկարացնելու համար օգտատերերը սարքի կարգավորումներում պետք...

ԱՄՆ-ը կարողացավ խուսափել դեֆոլտից

ԱՄՆ Սենատն ընդունել է պետական պարտքի մակարդակը բարձրացնելու օրինագիծը։...