Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը գրավել է Բախմուտը, նրա խոսնակը հերքել է

Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն վերահսկում Բախմուտը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ երբ լրագրողները Զելենսկիին հարցրել են՝ արդյոք Ուկրաինան վերահսկում է Բախմուտը, նա բացասական է պատասխանել։
«Կարծում եմ՝ ոչ… այսօր այն մնում է միայն մեր սրտերում», – բացատրել է Զելենսկին:
Ավելի ուշ Զելենսկու մամուլի խոսնակ Գեորգի Նիկիֆորովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը սխալ է մեկնաբանվել։ Այս մասին գրում է kommersant.ru-ը։
Ըստ Նիկիֆորովի՝ իրականում Վլադիմիր Զելենսկին չի ասել, որ Ռուսաստանը վերահսկում է Բախմուտը, այլ պնդել է հակառակը․
«Այսպիսով, նախագահը հերքել է Բախմուտի գրավումը»,- գրել է Նիկիֆորովը ֆեյսբուքյան իր էջում: Դրանից հետո Ուկրաինայի նախագահը, ինչպես նշել է նրա մամուլի քարտուղարը, ասել է, որ «Բախմուտը մեր սրտերում է»՝ կենտրոնանալով այն փաստի վրա, որ քաղաքը շատ ավերվել է, և այնտեղ գրեթե ոչինչ չի մնացել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում