Թուրքիայի ընտրություններում 5% հավաքած թեկնածուն որոշել է, թե ում է աջակցելու 2-րդ փուլում

Թուրքիայի ընտրություններում 5% հավաքած թեկնածուն որոշել է, թե ում է աջակցելու 2-րդ փուլում

Թուքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, որը կայացավ մայիսի 14-ին, գործող նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ու նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն չկարողացան հավաքել 50+1 տոկոս քվե։ Այժմ սպասվում է ընտրությունների 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։

Նախորդ փուլում նախագահի մեկ այլթեկնածու՝ Սինան Օղանը հավաքել էր ձայների շուրջ 5․7 տոկոսը։ Այս ձայները որոշից կլինեն 2-րդ փուլում և՛ Էրդողանի, և՛ Քըլըչդարօղլուի հաղթանակի համար։

Եվ ահա, թուրքական Hürriyet թերթի տեղեկություններով՝ Սինան Օղանը մտադիր է երկրորդ փուլում հայտարարել երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին։

«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Սինան Օղանն այսօր կհայտարարի, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է նախագահ Էրդողանին», – ասել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Նրա խոսքով՝ Օղանը չի ցանկանում աջակցել Էրդողանի հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, քանի որ «վերջինս աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում