Երևանում կտեղադրվեն օդի աղտոտվածության մակարդակը չափող սարքեր
22/05/2023 15:00
Նմանատիպ
Բազմաթիվ գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ Երևան քաղաքի օդի աղտոտվածությունը դեռևս անցած տարվանից գտնվում է կարմիր գոտում։ Մայրաքաղաքի օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մինչև 3,5 անգամ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետարանը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց:
Հիշեցնենք, որ արդեն 5 օր է, ինչ այրվում է Հայաստանի ամենամեծ՝ Նուբարաշենի աղբավայրը, որի պատճառով մայրաքաղաքի օդն աղտոտվում է ծխի և բազմաթիվ քիմիական վտանգավոր նյութերի արտանետումներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում