Վրաստանը հերքել է դեպի ՌԴ ծովային փոխադրումների մասին տեղեկությունը
Նմանատիպ
Վրացական Բաթումից Նովոռոսիյսկ կանոնավոր բեռնափոխադրումներ սկսելու մասին մամուլում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը։
«Հայկական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ապրիլից Բաթումիից Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաք կանոնավոր ծովային փոխադրումներ են սկսվելու, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է սոցցանցում գործակալության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հայտնել է, որ ապրիլին Պալաուի դրոշով նավը՝ Haci Musa Ucak-ը, իսկապես երկու կոմերցիոն ուղերթ է իրականացրել Բաթումի և Նովոռոսիյսկի միջև: Միաժամանակ գործակալությունը նշում է, որ դրանք ոչ թե կանոնավոր, այլ կոմերցիոն ուղերթներ են, որոնք իրականացվում են պարբերաբար։
«Ընկերությունը, որին պատկանում է այս նավը, ներառված չէ պատժամիջոցների ցանկում և շարունակում է կոմերցիոն ուղերթներ իրականացնել։ Ինչ վերաբերում է բեռին, ապա այն ամբողջությամբ տարանցիկ է և նախատեսված է Հայաստանի համար»,- նշում է գործակալությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում