Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ և միանձնյա գլխավորում է առաջնությունը
Նմանատիպ
Վարշավայում անցկացվող Superbet Rapid & Blitz Poland մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը, սպիտակ ֆիգուրներով մրցեց համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 40-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։
Լևոն Արոնյանը 10 հնարավորից (հաղթանակի համար՝ 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1) վաստակել է 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Առաջին չորս տուրերում Լևոն Արոնյանը պարտության է մատնել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյին և հոլանդացի Անիշ Գիրիին, ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի և ռումինացի Բոգդան-Դանիել Դեաչի հետ։
Արագ խաղի 9 տուրից հետո կանցկացվի նաև կայծակնային խաղի 18 տուր։ Հաղթանակի համար շնորհվում է 2 միավոր, ոչ ոքի արդյունքի համար՝ 1 միավոր։
Superbet Rapid & Blitz Poland-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում