Մանչեսթեր Սիթին թոփ-5 լիգաներում եզակի արդյունքի է հասել
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում ունիկալ նվաճման է հասել: «Քաղաքաբնակները» բոլոր մրցաշարերի տնային խաղերում 100 գոլ են խփել, ինչը լավագույն արդյունքն է Եվրոպայի թոփ 5 առաջնությունները ներկայացնող ակումբների շրջանում։ Այս մասին հայտնում է Opta Sports վիճակագրական պորտալը։
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի տնային խաղերում ցուցադրած արդյունքով Եվրոպայի ամենաարդյունավետ թիմերի հնգյակն այս տեսքն ունի՝
1. «Մանչեսթեր Սիթի»՝ 100 գոլ.
2. «Բավարիա»՝ 66 գոլ.
3. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 65 գոլ.
4. «Բորուսիա» (Դորտմունդ) – 58 գոլ.
5. «Ռեալ Մադրիդ» (Մադրիդ) – 57 գոլ.
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթիի» և մոտակա հետապնդողի միջև տարբերությունը կազմում է 34 գոլ։ Գվարդիոլայի թիմն այս մրցաշրջանում արդեն հաղթել է Պրեմիեր լիգայում, ինչպես նաև շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում և Անգլիայի գավաթում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում