«Բորուսսիայի» պաշտպանն ութ ամիս անց դաշտ է դուրս եկել

«Բորուսսիայի» պաշտպանն ութ ամիս անց դաշտ է դուրս եկել

Դորտմունդի «Բորուսսիայի» հիմնական պաշտպաններից մեկը՝ Նևեն Սուբոտիչը, երեկ տեղի ունեցած ստուգողական հանդիպման ժամանակ 255 օր ընդմիջումից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել։

Անցյալ տարվա նոյեմբերին Սուբոտիչը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել «Նյուրնբերգի» դեմ խաղում և ստիպված եղել բաց թողնել ավելի քան ութ ամիս։

Երեկ 25-ամյա պաշտպանը փոխարինման է դուրս եկել «Հայդենհայմի» դեմ խաղում և դաշտում անցկացրել 16 րոպե։

-Գիտեի, որ վաղ թե ուշ այս պահը գալու է։ Զգացողությունները ճիշտ այնպիսին էին, կարծես փոքրիկ երեխան երկրորդ անգամ սովորում է հեծանիվ վարել։ Առաջին 15 րոպեն երկու րոպեի նման անցավ,-ասել է Սուբոտիչը։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Բորուսսիան» հաղթեց 4:3 հաշվով, իսկ Մխիթարյանը դուբլ ձևակերպեց։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում