Լուիս Էնրիկե. Դեռ վաղ է «Բարսայի» խաղի մասին եզրակացություններ անել

Լուիս Էնրիկե. Դեռ վաղ է «Բարսայի» խաղի մասին եզրակացություններ անել

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ թիմն առաջին հանդիպումն է անցկացրել՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Ռեկրեատիվոյի» նկատմամբ և մրցակցին թույլ չտալով գոնե մեկ հարված կատարելու դարպասին։

Մարզիչը կարծում է, որ մեկ նախամրցաշրջանային խաղի արդյունքով չի կարելի եզրակացության հանգել թիմի  խաղի մասին։

-Իհարկե, սա լավ սկիզբ է։ Թիմի բոլոր խաղացողները խաղին լուրջ էին մոտեցել։ ԱՄեն դեպքում, որևէ հեռահար եզրակացություն անել չի կարելի, քանի որ դրա համար շատ վաղ է։ 

Ֆուտբոլիստները չպետք է այս շրջանում ուշադրություն դարձնեն գովեստի խոսքերին կամ քննադատություններին։ Ինձ համար կարևոր էր տեսնել նրանց ֆիզիկական վիճակը,-ասել է մասնագետը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում