Էվրան կարող է վաղը դառնալ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ
20/07/2014 12:58
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Պատրիս Էվրան կարող է արդեն վաղը՝ հուլիսի 21-ին, պաշտոնապես դառնալ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Ակնկալվում է, որ վաղը թուրինյան ակումբը պաշտոնական հայտարարություն կանի։
Ամեն ինչից դատելով, Էվրան «Յուվենտուսի» հետ երկու տարվա պայմանագիր կկնքի։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը կրում է «Ման. Յունայթեդի» մարզաշապիկը 2006 թվականի հունվարից։ Էվրան «Կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 379 հանդիպման և 10 գոլի հեղինակ դարձել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում