Բոատենգ. Հաջորդ նպատակը Եվրոպայի առաջնությունն է
20/07/2014 16:18
Նմանատիպ
Գերմանիայի հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգը հույս ունի, որ Յոահիմ Լյովը կշարունակի գլխավորել բունդեսթիմը: Բոատեգը ակնկալում է, որ Մունդիալ 2014-ում տոնած հաղթանակից հետո կկարողանան հաղթել Եվրո-2016-ում:
«Հույս ունեմ` Լյովը կմնա մեր մարզիչը: Թիմի հաջողություններում նա մեծ ներդրում ունի: Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ես դեռ չեմ հասցրել վերանայել խաղերը: Ժամանակ է հարկավոր տեղի ունեցածը գիտակցելու համար:
Հաջորդ նպատակը Եվրոպայի առաջնությունն է: Երիտասարդական հավաքականի կազմում դարձել եմ Եվրոպայի չեմպիոն, բայց ոչ ազգային ընտրանու հետ. այնպես որ, մոտիվացված եմ»,-Բոատենգի խոսքը մեջբերել է «Die Welt»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում