«Ման. Յունայթեդը» դե Վրեյի տրանսֆերը գնահատում է 12.5 մլն եվրո

«Ման. Յունայթեդը» դե Վրեյի տրանսֆերը գնահատում է 12.5 մլն եվրո

«Mirror»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ֆեյենորդի» ֆուտբոլիստ Ստեֆան դե Վրեյի ծառայություններով:

«Կարմիր սատանաների» ղեկավարությունը դե Վրեյի տրանսֆերի դիմաց հոլանդական ակումբին առաջարկում է 12.5 միլիոն եվրո:

Հայտնի է, որ դե Վրեյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լացիոն», որը, սակայն, պատրաստ է վճարել միայն 7 միլիոն եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում