ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչել է «ցեղասպանություն»

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչել է «ցեղասպանություն»

ՆԱՏՕ-ի երկրների Խորհրդարանական վեհաժողովն «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իրականացրած հանցագործությունները» միաձայն ճանաչել է որպես «ցեղասպանություն»:

Ինչպես գրում է golosameriki.com-ը, այս մասին ասել է Լյուքսեմբուրգում ընթացող վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Եգոր Չերնևը։

«Սա մեր դիվանագիտական հաղթանակն է։ Հռչակագրի վերջնական տեքստի հետ կապված մեր բոլոր հիմնական ցանկությունները հաշվի են առնվել»,- ասել է Չերնևը։

Հռչակագիրն աջակցում է ռուսական ռազմական հանցագործությունների համար միջազգային տրիբունալի ստեղծմանը և խոստանում է օգնել Ուկրաինային հաղթել:

Վեհաժողովի մասնակիցները հայտարարել են իրենց հանձնառությունը վերականգնելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կիրառելու հետագա պատժամիջոցները և օգնելու վերականգնել երկրի տնտեսությունը Մարշալի պլանի համաձայն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հռչակագիրը։

«Իրերն իրենց անուններով են կոչվել՝ մեր պետության դեմ Ռուսաստանի հանցագործությունների հստակ ճանաչում՝ որպես ցեղասպանություն, ռաշիստական գաղափարախոսության հստակ դատապարտում։ Սա ճիշտ հիմք է նաև այլ միջազգային կազմակերպությունների համար», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում