Ռուսական Բելգորոդի երկնքում անօդաչուներ են խոցվել

Ռուսական Բելգորոդի երկնքում անօդաչուներ են խոցվել

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի երկնքում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։

Նման տեղեկություն հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

«ԱԹՍ-ները խոցվել են ՀՕՊ համակարգի կողմից Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի մարզի երկնքում: Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան»,- գրել է նա։

Ըստ նահանգապետի՝ օպերատիվ ծառայություններն այժմ տեղում պարզում են հետևանքները։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ուժերը շարունակում են մաքրման աշխատանքները Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում, որտեղ ներթափանցել է ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում