26.1 C
Yerevan

ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Վրաստան-Ռուսաստան ուղիղ ավիահաղորդակցության վերականգնմամբ

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

Մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Միլերն ասել է՝ դա չի բացառում, որ վրացական օդանավակայանների ընկերությունները հայտնվեն պատժամիջոցների վտանգի տակ: Նրա խոսքով, այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ժամանակը չէ։

«Արևմտյան շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ Մենք մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնմամբ։ Սա կարող է նշանակել, որ վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են հայտնվել պատժամիջոցների վտանգի տակ։ Մենք՝ ողջ արևմտյան հասարակությունը, հեռացել ենք այս ռեժիմից…»,- ասել է Միլերը:

Մայիսի 19-ին տեղի ունեցավ Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը, որին հաջորդեցին բողոքի ակցիաներ` ինչպես Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, այնպես էլ խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով արգելել թռիչքները։

Հիշեցնենք. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել 2019 թվականից Վրաստանի հետ արգելված ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և 2000 թվականից գործող վիզային ռեժիմի չեղարկման մասին։

Նշենք նաև, որ 2008 թվականից՝ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո, Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել են։

spot_imgspot_img