Կուադրադոյի համար «Բարսելոնան» կվճարի 30-35 մլն եվրո

Կուադրադոյի համար «Բարսելոնան» կվճարի 30-35 մլն եվրո

«Բարսելոնան» շարունակում է կիսապաշտպան Խուան Կուադրադոյի տրանսֆերը գնելու վերաբերյալ բանակցություններ վարել «Ֆիորենտինայի» հետ:

«Esport3»-ը տեղեկացնում է, որ Կոլումբիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի համար կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է վճարել 30-35 միլիոն եվրո, սակայն «Ֆիորենտինան» պատրաստ կլինի հրաժարվել իր ֆուտբոլիստից միայն 42 միլիոն եվրոյի դիմաց:

Հավանական տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում