Wildberries-ը կնվազեցնի միջնորդավճարը Հայաստանում էլեկտրոնիկա վաճառողների համար
Նմանատիպ
Մայիսի 24-ից Wildberries առցանց խանութը Հայաստանում կնվազեցնի սեփական առևտրային միջնորդավճարը տեղական ձեռնարկատերերի համար, որոնք առցանց հարթակում կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա են վաճառում։
Այսուհետ այս ապրանքների համար նվազագույն միջորդավճարը կկազմի 2%։
Ինչպես տեղեկացնում է առցանց խանութի մամուլի ծառայությունը, էլեկտրոնիկայի ցանկը ներառում է՝ ռոբոտ-փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսոլներ, խոհանոցային տեխնիկա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 ապրանք: Որոշակի կատեգորիաներում, օրինակ, նոութբուքների և սմարթֆոնների վաճառքի դեպքում նվազագույն միջնորդավճարը կսկսվի 3%-ից՝ անկախ վաճառվող մոդելից։
Ընկերության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ այս միջոցը հայ ձեռներեցներին թույլ կտա նվազեցնել շուկայում առցանց բիզնես անելու իրենց ծախսերը:
«Արդյունքում նրանք կկարողանան ընդլայնել երկրի բնակիչների համար մատչելի գնով տեխնիկայի և էլեկտրոնիկայի տեսականին այն սեգմենտում, որտեղ ներկայումս գնորդների համար առաջարկների ամենամեծ պակասն է զգացվում: Ի վերջո, դա վաճառողներին թույլ կտա բարձրացնել հաճախորդների հավատարմությունը և ավելացնել իրենց եկամուտը»,- ասվում է Wildberries-ի տարածած հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում