Թուրքիայում սեփական արտադրության «Թայֆուն» բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացվել
23/05/2023 17:28

Նմանատիպ
Երեքշաբթի Թուրքիայում անցկացվել են առաջին ազգային բալիստիկ «Թայֆուն» հրթիռի նոր փորձարկումները։ Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Մենք հաջողությամբ իրականացրել ենք «Թայֆուն» հրթիռի արձակումը»,- գրել է Դեմիրը։
TRT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով ժամը 06:44-ին Սև ծովի ափին գտնվող Ռիզե-Արտվին օդանավակայանի տարածքից։ Արձակման ժամանակ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել օդանավակայանի ներսում և շրջակայքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտնել էր, որ հրթիռի հեռահարությունը, որը կազմում է 561 կմ, նախատեսվում է հասցնել 1000 կմ-ի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում