Օզիլ. Գուցե ճանապարհն ինձ թուրքական ակումբ տանի
21/07/2014 18:11
Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ չի բացառում Թուրքիայի առաջնությունում հանդես եկող ակումբ տեղափոխվելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը ծագումով Թուրքիայից է։
-Ես դեռևս չորս տարվա պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ, սակայն իմ ճանապարհը կարող է ինձ Թուրքիա տանել։ Հնարավոր է՝ մի օր Թուրքիայում խաղամ, իսկ ինչո՞ւ ոչ,-ասել է ֆուտբոլիստը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում