Խամես Ռոդրիգեսն այսօր կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ

Խամես Ռոդրիգեսն այսօր կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ

«Մոնակոյի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն առաջիկա ժամերին կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող, հաղորդում է իսպանական «Marca» պարբերականը։

Հարձակվողը երեկ Մադրիդ էր ժամանել։ Պարբերականի տեղեկություններով, տեղափոխության հետ կապված բոլոր ձևակերպումները գործնականում ավարտված են։

«Ռեալը» Ռոդրիգոսի հետ պայմանագիր կկնքի մինչև 2020 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը կկազմի 80 միլիոն եվրո։

Խաղացողի պաշտոնական ներկայացումը կլինի երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում