Իկարդին կարող է տեղափոխվել «Մոնակո»
21/07/2014 23:30

Նմանատիպ
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին կարող է տեղափոխվել «Մոնակո»:
Իտալական լրատվամիջոցները գրում են, որ գնորդները 30 միլիոն եվրո են առաջարկում Իկարդիի տրանսֆերային իրավունքների դիմաց: «Մոնակոն» ցանկանում է Իկարդիի միջոցով փոխարինել Խամես Ռոդրիգեսին, ով ամենայն հավանականությամբ մոտ օրերս կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ: Իկարդին անցյալ մրցաշրջանում 22 խաղում 9 գոլի հեղինակ է դարձել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում