Կարլո Անչելոտին գոհ է Ֆերնանդո Յիերոյի աշխատանքից
22/07/2014 11:10
Նմանատիպ
«Marca»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի զղջում, որ թիմ է հրավիրել Ֆերնանդո Յիերոյին` որպես իր օգնական:
Անչելոտիի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ Յիերոն ասել է, որ ցանկանում է սովորել իտալացի մանագետից և փորձ ձեռք բերել: «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները ևս մեծ ոգևորվածությամբ են ընդունել Յիերոյի` մարզչական անձնակազմում ընդգրկվելու փաստը: Վերոնշյալ պարբերականը գրում է, որ առաջին շաբաթվա մարզումներից հետո Անչելոտին համոզել է` Յիերոն հիանալի համագործակցում է ֆուտբոլիստների հետ:
Հիշեցնենք, որ Ֆերնանդո Յիերոն փոխարինում է Զինեդին Զիդանին, ով այժմ մարզում է «Ռեալ Մադրիդ Կաստիլյան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում