WhatsApp-ն օգտատերերին հնարավորություն կտա խմբագրել ուղարկված հաղորդագրությունները
24/05/2023 09:14
Նմանատիպ
WhatsApp հավելվածն այսուհետ իր օգտատերերին հնարավորություն կտա հաղորդագրություններն ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում խմբագրել դրանք: Այս մասին մայիսի 22-ին հաղորդել է ընկերությունն իր բլոգում կատարած գրառման մեջ:
Օգտատերերը կկարողանան խմբագրել հաղորդագրությունը՝ երկար սեղմելով ուղարկված տեքստի վրա և ընտրելով «խմբագրել» հրամանը:
Հաղորդագրությունների կողքին կհայտնվի «խմբագրված» գրառումը, սակայն հասցեատերը չի կարողանա իմանալ, թե ինչ փոփոխություն է կատարվել տեքստում:
Տեքստը խմբագրելու հնարավորությունը WhatsApp-ի 2 միլիարդ օգտատերերին հասանելի կլինի առաջիկա շաբաթների ընթացքում։
Օգտատերերին նման հնարավորություն են առաջարկել նաև Telegram-ը և Signal-ը: Խմբագրման հնարավորությունը ներմուծել է Facebook-ը՝ գրեթե մեկ տասնամյակ առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում