Forbes. 10 «ամենաարժեքավոր» մարզիկները. Ֆեդերերը և Վուդսը գլխավորում են ցանկը (լուսանկար)
Նմանատիպ
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը և 14-ակի չեմպիոն ամերիկացի Թայգեր Վուդսը գլխավորում են «Forbes»-ի կազմած «Աշխարհի ամենաարժեքավոր» մարզիկների տասնյակը (Most Valuable Athlete Names)։ Պարբերականի հաշվարկներով այս մարզիկները 2013 թվականին իրենց անվան շնորհիվ վաստակել են 46-ական մլն դոլար։
Հաղորդվում է, որ ոչ պարտադիր մրցաշարերին Ֆեդերերի մասնակցությունը դրա կազմակերպիչներին արժենում է մեկ մլն դոլար, իսկ նրա գործող պայմանագիրը «Nike» ընկերության հետ գնահատվում է 100 000 000 դոլար։
Մարզիկ-ապրանքանիշերի տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Ռուեր Ֆեդերեր (Շվեյցարիա), թենիս – $46 մլն
1. Թայգեր Վուդս (ԱՄՆ), գոլֆ – $46 մլն
2. ԼեԲրոն Ջեյմս (ԱՄՆ), բասկետբոլ – $27 մլն
3. Ֆիլ Միկելսոն (ԱՄՆ), գոլֆ – $25 մլն
4. Մարիա Շարապովա (Ռուսաստան), թենիս – $23 մլն
5. Մահենդրա Սինգհ Դհոնի (Հնդկաստան), կրիկետ – $21 մլն
6. Ուսեյն Բոլտ (Ճամայկա), թեթև աթլետիկա – $20 մլն
7. Քոբե Բրայանտ (ԱՄՆ), բասկետբոլ – $19 մլն
8. Լի Նա (Չինաստան), թենիս – $15 մլն
9. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), ֆուտբոլ – $13 մլն
10. Լիոնել Մեսսի (Արգենտինա), ֆուտբոլ– $13 մլն
Հետևեք մեզ նաև Telegram-ում