Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 27-րդ տուրի խաղում «Ալ-Շաբաբին» (3:2) հաղթելուց հետո կարճ մեկնաբանություն է տվել իր ապագայի վերաբերյալ։
Պորտուգալացին այս խաղում հաղթական գոլը խփեց տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով։
«Ես շատ երջանիկ եմ «Ալ Նասրում»: Հաջորդ մրցաշրջանն էլ ավելի լավը և ուժեղ կլինի»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում TCR-ը:
Mundo Deportivo իսպանական հրատարակությունը մայիսի 23-ին հայտնել է8, որ Ռոնալդուն գոհ չէ Սաուդյան Արաբիայում առկա ենթակառոցվածքներից: Նշվում էր, որ հարձակվողը ցանկանում է ժամկետից շուտ խզել պայմանագիրն ակումբի հետ։