Սթարիջը ստորագրել է երկրպագուի ձեռքին, ապա լուսանկարել այն (տեսանյութ)

Անգլիական «Լիվերպուլն» այժմ գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, ուր մասնակցելու է Միջազգային չեմպիոնների գավաթի խաղարկությանը։

Ակումբի հարձակվող Դանիել Սթարիջը ստորագրել է ինքնագիր խնդրող երկրպագուի ձեռքին, ապա նկատելով նրա դաստակին «Լիվերպուլի» գերբը՝ ինքն է լուսանկարել այն։

Այդ դրվագի տեսանյութը համացանցում հրապարակել է «մերսիսայդցիների» YouTube-յան պաշտոնական ալիքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում