Մեկնարկում է «Ինեկոբանկը քո կողքին» ուսանողական ծրագիրը
Նմանատիպ
Ինեկոբանկը մեկնարկում է «Ինեկոբանկը քո կողքին» ուսանողական ծրագիր, որի նպատակն է փոխհատուցել ընտրված ուսանողների վարձավճարները կամ կազմակերպել ֆինանսավորվող պրակտիկա արտերկրում։
Ծրագրի արդյունքում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան ներգրավված լինել Ինեկոբանկի կողմից կազմակերպվող նախագծերում՝ աշխատաշուկաներ, ներկայացուցչական նախագծեր, «ԻնեկՕՐ» ծրագրի շրջանակներում համալսարաններում Բանկի ներկայացուցիչների հետ միասին ներգրավումների իրականացում և այլն։
Ծրագրի մրցութային փուլերը հաղթահարած ուսանողները կստանան 2023-2024 ուս. տարվա վարձավճարի փոխհատուցում կամ արտերկրում ֆինանսավորվող պրակտիկա Ինեկոբանկի կողմից։
Ծրագրի մեկնարկը տրվում է 4 բուհերի (ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀՖՀՀ ՀՌՀ ) հետ՝ 4-րդ կուրսում կամ մագիստրատուրայում սովորող ուսանողների համար։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում