Քըլըչդարօղլուն խոստացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Քըլըչդարօղլուն խոստացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու դեպքում Անկարան պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ:

Տեղեկությունը հաղորդում է ռուսական gazeta.ru-ն։

Միաժամանակ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ հակառուսական պատժամիջոցներ կիրառել։ Նա նշել է, որ իր վերընտրվելու դեպքում երկիրը կպահպանի իր բարեկամական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կսկսվի մայիսի 28-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում