Աշխարհի ամենահարուստ մարդը 1 օրում կորցրել է 11․2 միլիարդ դոլար․ Bloomberg
Նմանատիպ
LVMH-ի հիմնադիր և աշխարհի ամենահարուստ մարդ Բեռնար Առնոն ընդամենը մեկ օրում կորցրել է 11,2 միլիարդ դոլար։ Պատճառը լուրերն են, որ ԱՄՆ-ի տնտեսության թուլացումը կնվազեցնի շքեղ ապրանքների պահանջարկը:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր ինդեքսին։
LVMH-ի բաժնետոմսերի արժեքը իջել է այն մտավախությունների պատճառով, որ ԱՄՆ-ի տնտեսության թուլացումը կնվազեցնի շքեղ ապրանքների պահանջարկը: Դրա պատճառով Առնոն մեկ օրում կորցրել է 11,2 մլրդ դոլար։ Մայիսի 23-ի երեկոյան նրա կարողությունը կազմել է 191,6 մլրդ դոլար։
LVMH-ին են պատկանում Louis Vuitton, Moet & Chandon և Christian Dior ապրանքանիշերը: Միաժամանակ ընկերության բաժնետոմսերը մեկ տարվա ընթացքում աճել են 23 տոկոսով։
Հունվարի սկզբին Forbes ամսագիրը գրել էր, որ Tesla-ի ղեկավար և SpaceX ընկերության գլխավր ինժեներ Իլոն Մասկը, Amazon առցանց ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Meta ընկերության համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի գլխավոր գործադիր տնօրեն Լարի Փեյջը և Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը ընդհանուր կորցրել են 378 մլրդ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում