Մոուրինյո. «Չելսին» ընդունակ է Անգլիայի չեմպիոն դառնալ
22/07/2014 20:15
Նմանատիպ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Լոնդոնի ակումբի առաջիկա նպատակն Անգլիայի առաջնությունում չեմպիոնությունն է:
«Եթե ես չմտածեի, որ «Չելսին» ընդունակ է «Մանչեսթեր Սիթիից» վերցնել չեմպիոնի տիտղոսը, ուղղակի տուն կգնայի ու ղեկը կհանձնեի որևէ այլ մարդու:
Եթե մենք բոլորս չհավատայինք, որ կարող ենք Անգլիայի չեմպիոն դառնալ, ապա պարզապես այստեղ չէինք լինի: Եթե վստահ չլինեինք, որ մեր նպատակի համար ամեն ինչ ունենք, այսքան ջանասիրաբար չէինք աշխատի: Հարգում ենք մեր մրցակիցներին ու նրանց նպատակները, քանի որ նրանք ու մենք նույն բանին ենք ձգտում»,-ասել է Մոուրինյոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում