Զախարովան խորհուրդ է տվել Փաշինյանին գիտակցել «բառերը մանիպուլացնելու վտանգը»

Զախարովան խորհուրդ է տվել Փաշինյանին գիտակցել «բառերը մանիպուլացնելու վտանգը»

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ կոչ անելով գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին, նշել էր հետևյալը․ «Եթե Հայաստանի Հանրապետությունը դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ–ից դուրս գալու կամ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, որ ՀՀ–ն արձանագրի` ՀԱՊԿ–ը դուրս է եկել ՀՀ–ից»։

«Եթե այս արտհայտման ձևը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար է, ապա ինձ թվում է, որ ամեն դեպքում պետք է գիտակցել բառերը մանիպուլացնելու ամբողջ վտանգը: Ինչպես կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից, այնքան էլ պարզ չէ՝ ինչի մասին է խոսքը…»,- ասել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում