Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը ստացած վնասվածքներից հետո չի կարողանա ծառայել․ աղբյուր

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը ստացած վնասվածքներից հետո չի կարողանա ծառայել․ աղբյուր

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ռուսական հրթիռային հարվածի հետևանքով ստացած վիրավորումի պատճառով չի կարողանա շարունակել ծառայությունը։

Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ռուսական ուժային ենթակառուցվածքների ներկայացուցիչը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԶՈւ-ում սեփական աղբյուրին։

Նրա խոսքով՝ Զալուժնին փակ գանգուղեղային և բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել մայիսի սկզբին, Խերսոնի Պոսադ-Պոկրովսկոյե գյուղի մոտակայքում հրթիռային հարվածների հետևանքով։ Կիևի զինվորական հոսպիտալում նրան գանգուղեղային տրեպանացիա են արել։

Բանախոսը նշել է, որ գլխավոր հրամանատարի վիճակը բարդացել է, քանի որ նա երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունի։ «Իրավիճակն այսպիսին է` կապրի, բայց իր աշխատանքը չի կարողանակատարել»,- հավելել է նա։

Զալուժնիի վիճակի և գտնվելու վայրի մասին առաջին հարցերն առաջացել են այն բանից հետո, երբ մայիսի 10-ին ՆԱՏՕ-ից հայտնել են, որ նա տեղեկացրել է, որ դաշինքի ռազմական կոմիտեի անդամների առջև չի կարող ելույթ ունենալ նույնիսկ տեսակապի միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում