Կեյրուշը կմնա Իրանի հավաքականի ղեկին
22/07/2014 21:11
Նմանատիպ
Իրանի ընտրանու գլխավոր մարզիչ Կարլուշ Կեյրուշը համաձայնել է նոր պայմանագիր կնքել Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Հիշեցնենք, որ Մունդիալ 2014-ից հետո մարզիչը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից, սակայն հիմա պատրաստ է շարունակել համագործակցությունը: Կեյրուշը նշել է, որ արդեն հիմա պետք է կողմերը քննարկեն պայմանագրի կետերը: Նա նշել է, որ մինչև բանակցություններն արդեն կարող է պաշտոնապես հայտարարել, որ չի հեռանալու հավաքականի ղեկից:
Որոշ տեղեկությունների համաձայն` Կեյրուշը կմնա Իրանի հավաքականի ղեկին մինչև 2018 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում