Ադրբեջանցիների մոտ կեսը հավատում է խաղաղության պայմանագրին․ սոցհարցում
24/05/2023 19:33
Նմանատիպ
Ադրբեջանում հարցվածների մոտավորապես կեսը հավատում է, որ այս տարի Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր կստորագրվի։ Այս մասին են վկայում Սոցիալական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, հայտնում է haqqin.az-ը։
Հարցման արդյունքների համաձայն՝ մասնակիցների 42,7 տոկոսը հավատում է, որ մինչեւ տարեվերջ խաղաղ պայմանագիր կստորագրվի, հակառակ կարծիքին է 39,1 տոկոսը։
Հարցվածների 18,2 տոկոսը դժվարացել է կարծիք հայտնել։
Հարցումն անցկացվել է 2023 թվականի մայիսի 14-17-ը 18 տարեկանից բարձր 384 մարդկանց շրջանում՝ կամավոր մասնակցության եւ անանուն մնալու պայմանով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում