83 տարեկանում մահացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թըրները

83 տարեկանում մահացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թըրները

Կյանքից հեռացել է 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը՝ ռոքնռոլի թագուհի Թինա Թըրները։

Ռոքի ամենահռաչակավոր և խարիզմատիկ վոկալիստենրից մեկը համարվող Թըրները 83 տարկան էր։ Նա մահացել է այսօր շվեյցարական Ցյուրիխի մերձակայքում գտնվող Կուսնախտի իր տանը:

ԱՄՆ-ում ծնված երգչուհին ռոք երաժշտության պատմության կարկառուն ներկայացուցիչներից էր, ով հայտնի է բազմում համաշխարհային հիթերով, այդ թվում՝ The Best, Proud Mary, Private Dancer և What’s Love Got To Do With It:

 

Թըրները համբավ և հռչակ է ձեռք բերել 1960-ականներին նախկին ամուսնու՝ Այք Թըրների կողքին, նրանց երգացանկում դասական River Deep, Mountain High երգն էր:

Թինան Այքի կողմից տարիներ շարունակ ենթարկվել է ընտանեկան բռնության․ նրա պատմությունն ու ազատագրվելու պայքարը փաստագրվել է 1993 թվականին Անջելա Բասեթի մասնակցությամբ ֆիլմում, որն արժանացավ երեք «Օսկար»-ի:

Թըրների կյանքի պատմությունը հավերժացել է նաև Ուեսթ Էնդի հանրահայտ շոուում, որը դեռ շարունակվում է:

1970-ականներին մոռացության մատնված Թինայի կարիերան կտրուկ վերածնվեց 1983 թվականին, երբ նրա կատարմամբ Al Green’s Let’s Stay Together երգը դարձավ համաշխարհային մեգահիթ:

Թըրները, որն այն ժամանակ քառասունն անց էր, նոր պայմանագիր ստորագրեց Capitol Records-ի հետ, որի արդյունքում ստեղծվեց Private Dancer ալբոմը 1984 թվականին:

Այն վաճառվեց ավելի քան 10 միլիոն օրինակ և նրան հռչակեց որպես մեգաաստղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում