Կոնտեն կարող է գլխավորել «ՊՍԺ»-ն

Կոնտեն կարող է գլխավորել «ՊՍԺ»-ն

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, հնարավոր է, կարիերան շարունակի «Պարի Սեն Ժերմենում»:

«Corriere dello Sport»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` առաջիկա օրերին Կոնտեն պաշտոնապես կփոխարինի Լորան Բլանին, ում` փարիզյան ակումբի հոտ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թվականը:

Հիշեցնենք, որ Կոնտեն վերջերս է փոխադարձ համաձայնությամբ խզել թուրինյան ակումբի հետ պայմանագիրը: Ըստ իտալական մամուլում շրջանառվող լուրերի` Կոնտեն չի ցանկացել շարունակել աշխատանքը «Յուվենտուսում», քանի որ ակումբի ղեկավարության և իր` մարտավարության և տրանսֆերների վերաբերյալ ցանկությունները չեն համընկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում