«Ման. Յունայթեդը» ներկայացրել է 2014/15 արտագնա խաղերի մարզահագուստը
23/07/2014 11:48
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է նոր մրցաշրջանի արտագնա խաղերի համար նախատեսված մարզահագուստը: Նոր հագուստը հիմնականում սպիտակ է` համադրված սևով: Մարզաշապիկի հակառակ մասում գրված է «Երիտասարդություն: Քաջություն: Հզորություն»:
Հիշեցնենք, որ 2014/15 մրցաշրջանում անգլիական ակումբին հովանավորելու է «Chevrolet»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում